Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով և ավելորդ թույլ մաշկի ու ենթամաշկի հեռացմամբ։

Ո՞ւմ է խորհուրդ տրվում վիրահատական մեթոդով դեմքի ձգումը:  

Այն անխուսափելի ու անփոխարինելի միջամտություն է, որը բոլոր ժամանակներում իր անհրաժեշտությունն է ունեցել, հիմա՝ հաճախ կիրառելի է։ Հին ժամանակներում դերասանուհիները դիմում էին ծայրահեղ քայլերի ու ամրակներով ձգում էին մաշկը՝ամրացնելով այն կեղծամի տակ, ինչը շատ ցավոտ գործընթաց  է եղել։  

Ֆեյսլիֆտինգ խորհուրդ է տրվում անցկացնել հիսունից բարձր տարիքի անձանց՝ հաշվի առնելով նրանց ապրելակերպը, դեմքի խնամված լինելը, հյուսվածքների առանձնահատկությունները, թեև, հաճախ տարիքը հարաբերական է։ Ֆեյսլիֆտինգի դիմում են նաև քառասունհինգ տարեկան անձիք։ Սակայն ֆեյսլիֆտինգ իրականացնելու համար պետք է ունենալ լուրջ պտոզ, մաշկի թուլացումներ։

Տարբերում են  տոտալ՝ ամբողջ դեմքի ֆեյսլիֆտինգ և մինիֆեյսլիֆտինգ՝ դեմքի վերին, միջին և ստորին երրորդի ձգում։ Այն ի տարբերություն ֆեյսլիֆտինգի տալիս է թեթև էֆեկտ, և միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ։

Ե՞րբ դիմել ֆեյսլիֆտինգի: Ի՞նչ էսթետիկ ցուցումներ կան:  

Տարիքային փոփոխությունների, էսթետիկ ցուցումների, ինչպես նաև արտաքնային կախված հյուսվածքների, մաշկի թոռամածության դեպքում։

Ի՞նչ հակացուցումներ կան:

Կոնկրետ հակացուցումներ չկան։ Բոլոր հակացուցումներն են, որոնք առկա են ցանկացած վիրահատությունների ժամանակ՝ սրտային անբավարարություն, ցանկացած դեկոմպենսացված հիվանդություններ, շաքարային դիաբետ, անոթային հիվանդություններ,  արյան մակարդելիության խնդիրներ և այլն։

Դեմքի ձգման ի՞նչ տեսակներ կան:   

Փոքր ծավալի և մեծ, մինի և մաքսի։ Դեմքի ձգումն իրականցնում են սմասով կամ առանց սմասի (մաշկի տակ գտնվող ենթամաշկային ճարպային բջջանքի մկանա- ապանևրոտիկ  սիստեմ)։ Առաջինի դեպքում արդյունքը լինում է բավական կայուն և ավելի երկարատև։ Սակայն այս տարբերակին ոչ բոլոր վիրաբույժներն են գնում, քանի որ հարականջային շրջանում, որտեղ արվում է սմազլիֆտինգը, անցնում է դիմային նյարդը, ու շատ հաճախ այն կարող է կարի մեջ մնալ, և մենք ունենանք վիրահատությունից հետո լուրջ բարդություններ։  

Դեմքի ձգման ի՞նչ ոչ վիրահատական մեթոդներ կան:  

Դեմքի մշակը ձգվում է նաև ոչ վիրահատական մեթոդներով։ Խոսքը ներարկումների մասին է՝ տարբեր խոնավացնող, վիտամիններով հարուստ կոկտեյլներ, որոնք ազդում են մաշկի տեքստուրայի վրա, տուրգոր են տալիս, բայց թուլացած գրավիտացիոն ուժի հետևանքով մաշկի կախվածությունը չեն վերացնում։   

Ոչ վիրահատական՝ լոկալ արդյունք կարելի ստանալ բոտոքսի միջոցով, որի արդյունքում լոկալ մկանը թուլանում է։ Դեմքի ձգում՝ ոչ վիրաբուժական միջամտությամբ կատարվում է թելերի միջոցով, և այն տարբեր տեսակների են լինում։ Թելերով ձգման մեթոդը ավելի շատ երիտասարդներին է ցուցված, ոչ շատ պտոզով թուլացած մաշկ ու ենթամաշկ ունեցող անձանց։  Ոչ վիրահատական մեթոդներով փայլուն արդյունք չենք կարող ստանալ։

Վիրաբուժական ի՞նչ մեթոդներ կան։ 


Էնդոսկոպիկ և բաց վիրահատություն։ Էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ մաշկի կտրվածքներ չենք ունենում՝ անցքերի միջոցով են մտնում, բայց եթե առկա է պտոզի ավելցուկ միայն բաց վիրահատական միջամտություն է կատարվում։

Ինպե՞ս պատրաստվել վիրահատության:

Վիրահատությանը պատրաստում ենք՝ կայունացնելով այն խնդիրները, որոնք մարդն ունի՝ շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, ծխելու սովորությունը, որոնք կարող են հակացուցում հանդիսանալ անզգայացման գործընթացին ու հետվիրահատական շրջանում վերքի լավացմանը։

Ինպե՞ս է անցնում վիրահատական շրջանը:  

Անցկացնում են տարբեր հետազոտություններ՝ սրտի, արյան և այլն։  

Ի՞նչ անել և ի՞նչ չանել հետվիրահատական շրջանում:

Ֆեյսլիֆտինգը չի համարվում թեթև վիրահատություն, սակայն, եթե հիվանդին տրվում է ճշգրիտ տեղեկություն իրեն սպասվելիք վիրահատության մասին՝ ունենում ենք հրաշալի ու երկարատև վերջնարդյունք։

Որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը:  

Մոտ մեկ ամիս է պահանջվում լիովին կազդուրվելու համար։  Հետվիրահատական շրջանում առաջանում են կապտուկներ, այտուցներ, լիմֆոստազ և այլն։

Դրան պետք է ևս հոգեբանորեն պատրաստ լինել։ Նախավիրահատական շրջանում սահմանափակում են ծխելու սովորությունը, վիրահատական շրջանում՝ ևս, կարող են առաջանալ մաշկի նեկրոզներ, նշանակում են արյունջրիկացնող դեղորայք։

Արդյունքները, որքան են պահպանվում:

Արդյունքները մոտավորապես 7-10 տարի՝ սմազլիֆտինգի դեպքում։ Այստեղ պետք է հաշվի առնել անձի տարիքը, կենսակերպը, առողջական վիճակը, գիշերային քունը։  Օրինակ՝ 70 տարեկանում իրականցված վիրահատությունը ցմահ է, 55 -ում՝ կարիք է լինում նաև կրկնել վիրահատությունը 65-ում:

Ֆեյսլիֆտինգի առավելությունները:

Ֆեյսլիֆտինգի առավելությունն այն  է, որն նրան չի փոխարինում որևէ այլ ոչ վիրահատական տարբերակ։ Խոսքը ներարկումների ու թելերի մասին է։ Լավ արդյունք կարող ենք ստանալ միայն վիրահատության միջոցով։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ